ARMENIA RESERVE & COLLECT

Գաղտնիության քաղաքականություն

1 - Ներածություն

www.shopdutyfree.com կայքը (այսուհետ՝ Կայք կամ "Reserve & Collect" ծառայություն) պատկանում է Dufry Group (այսուհետ՝ «Dufry», «մենք/մեզ/մեր») ընկերությանը և գործարկվում է այդ ընկերության կողմից:

Dufry ընկերությանը Հայաստանի Հանրապետությունում ներկայացնում է «ԷյԴիԷֆ Շոփս» փակ բաժնետիրական ընկերությունը («ԷյԴիԷֆ Շոփս» ՓԲԸ), որը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում Գրիգոր Լուսավորիչ 9, ք. Երևան, 0015, Հայաստանի Հանրապետություն, Առևտրային կազմակերպության գրանցման համարը՝ 27112002846: Ընկերությունն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության Առևտրային կազմակերպությունների գրանցամատյանում, կոնտակտային էլեկտրոնային փոստի հասցե՝ legal@dufry.com, որը հանդիսանում է սույն «Գաղտնիության քաղաքականության» (այսուհետ՝ «Գաղտնիության քաղաքականություն») դրույթներին համաձայն անձնական տվյալների մշակման կարգավորող: Սույն փաստաթղթում «Dufry» կամ «մեզ» բառերով նշվում է «ԷյԴիԷֆ Շոփս» ՓԲԸ-ն:

Սույն «Գաղտնիության քաղաքականությամբ» կարգավորվում է Ձեր տրամադրած կամ Ձեզնից ստացված, այդ թվում՝ Կայքի միջոցով ստացված բոլոր անձնական տվյալները մշակելու եղանակը: Այդ տվյալները կմշակվեն տվյալների գաղտնիության պաշտպանությանը և էլեկտրոնային առևտրի մասին օրենքներին համապատասխան:

Գրանցման գործընթացի ողջ ընթացքում համաձայնություն տալու համար հաստատման վանդակն ընտրելով՝ կայքից օգտվողը համաձայնություն է տալիս, որ «Dufry» ընկերությունը մշակի իր տվյալները՝ ապրանքները նախապես ամրագրելու, փոստով, էլեկտրոնային փոստով, կարճ հաղորդագրությամբ կամ էլեկտրոնային հաղորդակցման որևէ այլ միջոցով «Dufry» ընկերության կողմից վաճառվող ապրանքի մասին տեղեկություններ ուղարկելու (այդ թվում՝ էլեկտրոնային տեղեկագրեր) և «Dufry» ընկերության, «Dufry» խմբի կազմում այլ ընկերությունների և «Dufry» ընկերության հետ առևտրային պայմանագրեր կնքած երրորդ անձ հանդիսացող ընկերությունների (որոնք Կայքով առաջարկում են իրենց ապրանքներն ու ծառայությունները) գործունեության և ծառայությունների մասին տեղեկություններ ուղարկելու նպատակով, համաձայն է, որ իր տվյալները մշակվեն նմանօրինակ գովազդման համար կատեգորիաներ և/կամ պրոֆիլներ մշակելու նպատակով, որոնք, սակայն, հարմարեցվում են Ձեր՝ որպես «Dufry» խմբի ընկերությունների ծառայություններից օգտվող հաճախորդի պրոֆիլին:

2 - եր անձնական տվյալների օգտագործումը

Կայքից օգտվելու որոշում կայացնելուց հետո մենք կարող ենք խնդրել Ձեզ տրամադրել որոշ անձնական տեղեկություններ, օրինակ՝ Կայքում գրանցվելիս, Կայքի որևէ ծառայությանը բաժանորդագրվելիս կամ նախնական պատվեր կատարելիս: Հայցված և մշակված անձնական տվյալները ներառում են, սակայն չեն սահմանափակվում միայն հետևյալով՝ Ձեր անուն, ազգանուն, հասցե, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար, ծննդյան ամսաթիվ և այլն:

Ձեր անձնական տվյալների ձեռքբերումը հնարավորություն է տալիս է Ձեզ համար հասանելի դարձնել Կայքն ամբողջությամբ և տրամադրել Ձեր ընտրած բոլոր ծառայությունները: Բացի այդ, նման տվյալների միջոցով մենք կարող ենք անհրաժեշտության դեպքում կապ հաստատել Ձեզ հետ՝ Ձեր կողմից կայքից օգտվելուց հետո: Մենք նաև կօգտագործենք և կվերլուծենք մեր ստացած տեղեկությունները մեր ծառայությունները և/կամ Կայքը կառավարելու, դրանք կատարելագործելու, դրանց բարելավմանը նպաստելու և դրանց շրջանակն ընդլայնելու նպատակով:

Մենք կարող ենք նաև օգտվել Ձեր անձնական տեղեկություններից Ձեզ տեղեկագրեր ուղարկելու, հատուկ առաջարկների կամ զեղչերի մասին Ձեզ տեղեկացնելու կամ հաճախորդների հարցումներին Ձեզ մասնակցելու հրավեր ներկայացնելու համար կամ մեր ծառայությունների և/կամ կայքի մասին Ձեզ տեղեկատվություն տրամադրելու համար այնքան ժամանակ, քանի դեռ Դուք հստակ չեք արգելել օգտագործել Ձեր անձնական տվյալները: Մարքեթինգային նյութեր Ձեզ ուղարկելիս մենք փորձում ենք ուղարկել Ձեր հետաքրքրություններին համապատասխանող նյութեր, սակայն եթե չեք ցանկանում ստանալ նման տեղեկատվություն, պարզապես տեղյակ պահեք մեզ այդ մասին՝ նամակ ուղարկելով privacy@dufry.com էլեկտրոնային փաստին կամ հետևեք յուրաքանչյուր հաղորդագրությունում առկա հրահանգներին (օրինակ՝ սեղմելով բաժանորդագրության դադարեցման հղումը):

3 - Անձնական տվյալները որևէ երրորդ անձի հայտնելը

Ձեր անձնական տվյալները կարող են որևէ երրորդ անձի փոխանցվել կամ տրամադրվել «Dufry» ընկերությունների խմբի շրջանակներում: Մենք Ձեր անձնական տվյալները չենք փոխանցի կամ չենք հայտնի «Dufry» խմբի ընկերություններից բացի որևէ այլ ընկերության, բացառությամբ, այն դեպքերի, եթե ընկերությունը համատեղ ձեռնարկության մաս կազմի կամ ընկերության ամբողջ ունեցվածքի կամ ունեցվածքի մի մասի վաճառքի առաջարկի կամ փաստացի վաճառքի դեպքերից: Բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի՝ մենք առանց Ձեր համաձայնության ոչ մեկին չենք հայտնի, փոխանցի կամ տարածի Ձեր կողմից տրամադրված անձնական տվյալները:

4 - Որտե՞ղ են պահվում Ձեր անձնական տվյալները

«Dufry» ընկերությանը տրամադրած Ձեր անձնական տվյալները կպահպանվեն «Dufry» ընկերության հաճախորդների կառավարման տվյալների cloud ծրագրային գործիքում, որը տեղակայված է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) տարածքում գործող տվյալների բազաներում, որի նպատակն է տվյալների պաշտպանության տեղական օրենքներին համապատասխան կառավարել Ձեզ հետ հաստատված գործնական հարաբերությունները: Սակայն հաճախորդների հետ հարաբերություններին առնչվող տեղեկությունները կարող են հասանելի դառնալ կամ հաղորդվել «Dufry» ընկերության խմբին կամ դուստր ընկերություններին:

«Dufry» ընկերությունը կստանձնի հաճախորդի կարգավիճակում Ձեզ հետ հարաբերությունների կառավարումը, և որպես Տվյալների վերահսկող կարող է ուղարկել Ձեր նախասիրություններին համապատասխան մարքեթինգային նյութեր:

Դուք պատասխանատվություն կրում եք տրամադրել ճշգրիտ տեղեկություն` ապահովելով ձևաթուղթը լրացնելիս մուտքագրված տվյալների համապատասխանությունն իրականությանը:

5 - Անձնական տվյալների անվտանգությունը և պահպանումը

Ձեր տրամադրած տեղեկությունների անվտանգությունն ապահովելու, համապատասխան թույլտվություն չունեցող անձանց այդ տեղեկությունների հասանելիությունը և դրանց անօրինական մշակումը, պատահական կորուստը, ոչնչացումը կամ վնասումը կանխելու համար մենք օգտվում ենք համապատասխան տեխնիկական և կազմակերպչական միջոցներից: Նման անվտանգության միջոցների շարքում առանձին դեպքերում կարող են կիրառվել «firewall» պաշտպանության միջոցը և հակավիրուսային պաշտպանության այլ միջոցներ, կոդավորումը, «Dufry» ընկերության աշխատակիցների վերապատրաստումը և մուտքի իրավունքների կառավարման համակարգերի օգտագործումը: Այն դեպքերում, երբ մենք տրամադրում ենք գաղտնաբառ, կամ երբ Դուք եք գաղտնաբառ ընտրում՝ կայքի առաջարկած որոշ օգտակար հատվածներ մուտք գործելու համար, Դուք եք պատասխանատու գաղտնաբառի պահպանման և գաղտնիության համար և համաձայնում եք որևէ երրորդ անձին չթույլատրել օգտվել Ձեր գաղտնաբառից: Երբ կայքը հնարավորություն է տալիս կատարել առցանց գործարքներ այդ իսկ՝ գործարքների անվտանգությունն ապահովելու համար մենք օգտվում ենք համապատասխան անվտանգության միջոցներից, օրինակ՝ «Security Sockets Layers» (SSL):

Ցավոք, համացանցով տեղեկատվության փոխանցումը լիովին անվտանգ չէ: Թեպետև հնարավորինս ամեն ինչ անում ենք Ձեր անձնական տվյալները պաշտպանելու համար, մենք չենք կարող երաշխավորել այն անձնական տվյալների անվտանգությունը, որոնք Դուք տրամադրում եք առցանց: Սույնով Դուք ընդունում և գիտակցում եք տվյալների անվտանգության համար համացանցից օգտվելու հետևանքները և չեք կարող մեզ պատասխանատվության ենթարկել տվյալների անվտանգության որևէ խախտումների համար, եթե մենք անփույթ վերաբերմունք չենք դրսևորել, և գործել ենք միայն այս կայքի պայմաններով և դրույթներով ամրագրված սահմանափակումների շրջանակներում:

Ձեր անձնական տվյալները պահվում են միայն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է սույն փաստաթղթում ներկայացված նպատակների իրագործման համար կամ գործող օրենսդրության պահանջներով: Այն պահից, որ այլևս կարիք չկա պահել Ձեր անձնական տվյալները, մենք ջնջում և մշտապես անանունացնում ենք դրանք:

6 - Անձնական տվյալների հետ կապված Ձեր իրավունքները

Դուք կարող եք օգտվել Ձեր տվյալներին ծանոթանալու, դրանք ուղղելու, չեղարկելու և առարկելու իրավունքներից, ինչպես նաև հետ կանչել առևտրային նպատակով Ձեր անձնական տվյալների մշակմանը տված Ձեր համաձայնությունը: Սակայն մենք չենք կարող ջնջել այնպիսի անձնական տվյալներ, որոնք պարտավոր ենք պահպանել գործող օրենսդրությամբ: Դուք կարող եք նաև հետ կանչել ուղղակի մարքեթինգի համար Ձեր անձնական տվյալները մշակելու համաձայնությունը կամ արգելել նմանօրինակ այլ մարքեթինգային նպատակներով Ձեր անձնական տվյալների օգտագործումն ու մշակումը:

Նշված իրավունքներից կամ տվյալների պաշտպանության մասին համապատասխան օրենքներով Ձեզ տրամադրված որևէ այլ իրավունքից օգտվելու համար՝ կարող եք գրավոր դիմել Համաշխարհային մակարդակով տվյալների պաշտպանության համակարգողին՝ կցելով Ձեր նույնականացման քարտի կամ Ձեր անձը հաստատող պաշտոնական փաստաթղթի պատճենը կամ էլ ուղարկել էլեկտրոնային նամակ՝ նշելով Ձեր անունը, հեռախոսահամարը և կցելով Ձեր նույնականացման քարտի կամ Ձեր անձը հաստատող պաշտոնական փաստաթղթի սկանավորված պատճենը:

Եվ վերջապես, հիշեք, որ «Dufry» ընկերությունը միշտ խիստ գաղտնի կպահի Ձեր անձնական տվյալները և կկատարի գաղտնիության պահպանման պարտադիր պարտականությունը և այդ նպատակով իրականացնում է անհրաժեշտ տեխնիկական և կազմակերպչական միջոցները՝ ապահովելով Ձեր անձնական տվյալների անվտանգությունը և կանխելով դրանց փոփոխությունը, կորուստը կամ անօրինական ճանապարհով այդ տվյալների հասանելիությունը կամ վերամշակումը՝ հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաները, պահպանվող տեղեկությունների բնույթը և դրանց անվտանգությանը սպառնացող վտանգները:

7 - Ո՞վ է պատասխանատու Ձեր անձնական տվյալների անվտանգության համար

Ձեր անձնական տվյալների մշակման համար պատասխանատու է «Dufry» ընկերությունը և այդ պատասխանատվությունը նախատեսված է տվյալների պաշտպանության համապատասխան օրենքներով: Կարող եք դիմել «Dufry» ընկերության Համաշխարհային մակարդակով տվյալների պաշտպանության համակարգողին, Շվեյցարիա, Բրունգեսլայն 12, փոստարկղ CH-4010, Բազել, Բազել-Շտադթ, էլ. փոստի հասցե՝ privacy@dufry.com :

Մենք ողջամիտ ժամկետներում կքննարկենք և կպատասխանենք Ձեր հարցերին, դիմումներին

և բողոքներին:

8 - Մե գաղտնիության քաղաքականության փոփոխում

Մեր գաղտնիության քաղաքականության մեջ հնարավոր փոփոխությունները կհրապարակվեն այս կայքում: Մեր կայք մուտք գործելիս ծանոթացեք մեր գաղտնիության քաղաքականությանը:

9 - Հղում ներ երրորդ կողմի կայքերին և/կամ կայքերին

Սույն Գաղտնիության քաղաքականությունը վերաբերում է միայն այս Կայքին և չի տարածվում որևէ երրորդ կողմի կայքերի և/կամ այս Կայքի միջոցով հասանելի այլ կայքերի վրա:

Մեր Կայքում կարող են տեղադրված լինել մեր ցանցի գործընկերների, գովազդատուների և ստորաբաժանումների կայքերի հղումները կամ հասցեները: Այդ տեղեկությունները տրամադրված են միմիայն տեղեկատվական նկատառումով: Նման որևէ կայքի հղումին սեղմելիս հիշեք, որ այդ կայքերն ունեն իրենց գաղտնիության քաղաքականությունը, և որ մենք պատասխանատվություն չենք կրում նրանց գաղտնիության քաղաքականությունից բխող որևէ խնդրի համար:

Ուստիև՝ ուշադիր կարդացեք յուրաքանչյուր երրորդ կողմի գաղտնիության քաղաքականությունը:

Просьба обратить внимание, что в зависимости от страны назначения на количество/объём покупаемых товаров могут быть ограничения. Эту информацию Вам сообщат при регистрации товаров на кассе.
.